Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

«Չի կարելի» բառը երեխաների կյանքում. harmonia.am

«Չի կարելի» բառը երեխաների կյանքում. harmonia.am

«Չի կարելի » բառը յուրաքանչյուր մարդու համար այն է, ինչ նա արգելում է իրեն և իր հարազատներին: Ամենից հաճախ արգելքները սկիզբ են առնում ընտանիքից. այն ինչ ներկայիս ծնողներին արգելել են իրենց ծնողները, վերջիններս թույլ չեն տալիս  իրենց երեխաներին:

 

Կա նաև արգելքներիի մեկ այլ սխեմա. նրանց, ում շատ բան  չի թույլատրվել, նրանք ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին:


Որևէ բան արգելելով` անհրաժեշտ է  լավ պատկերացնել, թե դա ինչ հետևանքներ կունենա երեխայի համար: Եթե նա չի կարողանում գիտակցել արգելքի պատճառը (իսկ փոքր երեխան հազվադեպ է հասկանում դժվար պատճառա-հետևանքային կապերը), ապա նրա ռեակցիան արգելքին կարող է ընթանալ երկու ուղղությամբ`

 

  1. «Մեծահասակները վատն են, որովհետև նրանք անում են այն, ինչ մեզ թույլ չեն տալիս»:Վերջինս հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է վիրավորանքի կամ ագրեսիայի զգացում ապրել ու արտահայտել այն դրսում: Սակայն, միշտ չէ, որ  նա համարձակվում է  ուղղել այդ ագրեսիան մեծահասակներին, և այդ դեպքում նա  դա  ուղղում է այլ երեխաներին, կենդանիներին կամ խաղալիքներին:
  2. «Մեծահասակներն անում են այն ամենն, ինչ ինձ չի կարելի. ինձ հետ ինչ-որ բան այն չէ»:Այս դեպքում երեխան իրավիճակի զարգացման մեղքն իր վրա է վերցնում`   նվաստացնելով ինքն իրեն:Այս ամենը հանգեցնում է ցածր ինքնագնահատականի ձևավորմանը:


Արգելելով որևէ բան` պետք է միշտ հիշել, որ ծնողների շատ արգելքներ  խոչընդոտում են երեխայի զարգացմանը: Օրինակ` երեխային իրենց կողքին պահելու ցանկությունը, մշտապես և ամենուր նրան ուղեկցելը խանգարում են  նրան նոր բացահայտումներ անելու, միայն սեփական ուժերի վրա հույսը դնելու սովորույթի ձևավորմանը, խելացիորեն ռիսկի դիմելու կարողությանը:Դանդաղում է նրա զարգացումը, նյարդային համակարգը` քայքայվում, մոր բղավոցներից նա մշտապես գտնվում է սթրեսների մեջ, արդյունքում մեծանում է բարդույթավորված ու ջղային չափահաս: Այլ խոսքերով` մեծահասակների պահանջները չպետք է խանգարեն երեխայի կարևոր պահանջմունքների բավարարմանը: Օրինակ` շատ մայրիկներ և հայրիկներ ուզում են հանգիստ երեխա ունենալ` չվազի , չցատկի, չաղմկի  խաղալիս, չնկարի պատահած ամեն բանի վրա, խաղալիքներ չկոտրի: Ընդ որում, հաշվի չի առնվում, որ երեխայի ակտիվությունը նրա զարգացման համար  շատ կարևոր պահանջմունք է, որն արտահայտվում է  տարածության,  ճանաչողության, սեփական ուժերի փորձարկման միջոցով իր մասին պատկերացումների ձևավորմամբ: Եթե ձեր երեխայի մոտ նկատվում է արգելքներ խախտելու միտում, կարևոր է, որ նա գիտակցի դրա հետևանքները:

 

«Չի կարելի» արտահայտությունը մշտապես պետք է լինի երեխայի կյանքում,  սակայն այն հստակեցման կարիք ունի` ինչու՞ չի կարելի, ընդ որում, երեխայի համար հասկանալի լեզվով: Որոշ «չի կարելի»- ներ կարելի է հասկանալ միայն սեփական փորձի հիման վրա: Ուրեմն հարկավոր է կազմակերպել երեխայի համար այդ սեփական փորձը` միայն թե մեծահասակի վերահսկողության տակ: Օրինակ, <>: Սակայն, եթե երեխային օգնեք զգուշորեն մատիկը մոտեցնել ու զգալ տաք մակերեսը, ապա  մոտենալու հետագա բոլոր փորձերը ամենայն հավանականությամբ կդադարեն:Արգելելիս ձայնի տոնը պետք է խիստ լինի, բայց ոչ հիստերիկ: Բղավոցը երեխային  պարզապես շշմեցնում է, նրա մոտ ակտիվանում է պաշտպանական ռեակցիան, և հասկանալու  մասին խոսք անգամ լինել չի կարող: Արգելելիս ձայնի տոնայնությունը  պետք է ընկերական–խրատական լինի, այլ ոչ թե հրամայողական:


Հորինեք  այնպիսի հեքիաթներ, որոնք միջոցով  երեխան կհասկանա իրեն ուղղված արգելքների հետևանքները: Կատարյալ տարբերակ կլինի, եթե երեխան դառնա ձեր համահեղինակը. դա նրան թույլ կտա իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից և իր սեփական եզրահանգումներն անել այդ ամենի վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. xn--b1adbdbhm7bat1a8h.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ